Instagram-ի լսարանը մեկ 1 միլիարդի է հասել, գրում է

«Վեդոմոստին»:  Instagram-ն արդեն գլոբալ համայնք է, նշվում է սոցցանցի հաղորդագրության մեջ:

Անցյալ տարվա սեպտեմբերին Instagram-ը մոտ 800 միլիոն գրանցված օգտատեր ուներ: «2010 թվականին ծառայության մեկնարկից հետո մենք հիացմունքով հետեւում էինք մեր համայնքի աճին եւ բարգավաճմանը: Սա բոլորիս համար կարեւոր ձեռքբերում է, շնորհակալություն ձեզ», - ասված է հաղորդագրության մեջ:

Անցյալ տարվա հուլիսին Facebook-ը 2 մլրդ օգտատեր ուներ: Սոցցանցի ամսական լսարանը 17 տոկոսով ավելացել էր՝ տարեկան կտրվածքով մինչեւ 2.01 մլրդ: