ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մինեսոթա նահանգում հանրահավաքի ժամանակ անվտանգության աշխատակիցներին հրամայել է ցուցարարներին հեռացնել:

Ցուցարարները կարճ ժամանակով ընդհատել են Թրամփի ներգաղթին նվիրված ելույթը:

«Նրանց այստեղից հեռացրեք»,- հայտարարել է Սպիտակ տան տերը: «Սա կի՞ն է, թե՞ տղամարդ: Չեմ կարողանում հասկանալ: Նա մազերը կտրելու կարիք ունի»,- հավելել է նա:

Երեքշաբթի Թրամփը հրաման էր ստորագրել, որով չեղյալ է համարվում  ապօրինի ներգաղթյալների ընտանիքների բաժանման պրակտիկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: