Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 00:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Մրգանուշ ավտոճանապարհին` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արեւշատ-Մրգանուշ ավտոճանապարհին բախվել են «BMW X5» (վարորդը՝ Դ. Հ.) եւ «Suzuki» (վարորդ 39-ամյա Գ. Ս.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Գ. Ս.-ն եւ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ 31-ամյա Ա. Խ.-ն  ու 32-ամյա Հ. Ա.-ն, տեղափոխվել են Արտաշատի ԲԿ: Ա. Խ.-ի եւ Հ. Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Գ. Ս.-ինը՝ միջին ծանրության: Վերջինս տեղափոխվել է Երեւան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: