Այս պահին Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակում ընթանում է ԵԿՄ արտահերթ նիստը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստի օրակարգում երկու հարց է դրված. Մանվել Գրիգորյանին զրկել ԵԿՄ նախագահի պաշտոնից, անցկացնել համագումար եւ ԵԿՄ-ում ներքին աուդիտ անցկացնել:

Նշենք, որ նիստին մասնակցում են ոչ միայն ԵԿՄ անդամներ, այլեւ անձինք, որոնք վաղուց լքել են ԵԿՄ-ն, այդ թվում Ռուստամ Գասպարյանը, որը ղեկավարում է «Սեւ հովազ» կազմակերպությունը, նաեւ «Ազատամարտիկների դաշինք»-ի ներկայացուցիչները՝ Ռազմիկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Նիստը փակ է, լրագրողները հնարավորություն չունեն ներկա լինեն նիստին, սակայն նիստի ավարտից հետո մասնակիցները հանդես կգան հայտարարությամբ: