«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներից Արմեն Լամբարյանը գրավով ազատ արձակվեց:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից բավարարեց ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունն ու Լամբարյանին 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակեց:
Նշենք, որ գրավի անդորրագիրը ներկայացնելուց հետո ամբաստանյալն ազատ կարձակվի: