Ճապոնացի պետական ծառայողը տուգանվել է եւ նկատողություն ստացել սահմանված ժամից 3 րոպե շուտ ընդմիջման գնալու համար, հայտնում է The Guardian-ը:

Նա 7 ամսում այս խախտումը կատարել է 26 անգամ:

Ջրմուղ բյուրոյի 64-ամյա աշխատակցին պատժելու համար ղեկավարները հեռուստակոնֆերանս են անցկացրել, որի ժամանակ ծառայողի վարքը բնութագրել են որպես «խորապես ցավալի» եւ խոնարհվել են ի նշան ներողամտության:

Բյուրոյում հայտարարել են, որ աշխատակիցն այս կերպ խախտել է ներքին կանոնները, որոնք ծառայողներից պահանջում են «կենտրոնանալ աշխատանքի վրա»:

Միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայում արտաժամյա աշխատանքը 100 ժամով սահմանափակելու մասին օրենքի ընդունումից մեկ ամիս անց: Օրենքն ուղղված է Ճապոնիայում «կարոսիի» (ավելի աշխատելու հետեւանքով մահվան) դեպքերի կրճատմանը:

2016 թվականին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր, որ երկրում յուրաքանչյուր 5-րդ աշխատողին «կարոսի» է սպառնում: