Թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով նախօրեին ձերբակալվել է «օրենքով գող» Անդիկը՝ նույն ինքը Անդրանիկ Հարությունյանը:

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով՝ ոստիկանության կողմից մոտ երեք տասնյակ քրեական հեղինակությունների բնակարաններում նախօրեին կատարված խուզարկություններից հետո է «Օրենքով գող» Անդիկը ձերբակալվել եւ հարուցվել է քրեական գործ թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստով:

Հայտնի է նաեւ, որ նրա տնից բացի թմրանյութերը հայտնաբերվել են որսորդական հրացան եւ փամփուշտներ, ինչպես նաեւ թուր: