Թուրքմենստանում ամենագնացը փորձարկվել է ղեկավարող ընտանիքի կողմից, որպես գյուտարար է հանդես եկել  հայրը, շտուրմանն է եղել երկրի նախագահի որդին, հայտնում է Car-ը: 

Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը ավտոմեքենան գնահատման է ներկայացրել հետեւյալ տեսքով՝ ուժեղացրել է բազկաթոռների ամրացումը, կատարել է ավտոմեքենայի առանձին տարրերի մոնտաժ, ինչպես նաեւ մասեր է փոխել:

Ավտոմեքենան փորձարկվել է ավտոմոբիլային սպորտի կենտրոնում: Մոտ ժամանակներս տեղի կունենան «Ամուլ-Խազար 2018» ամենամյա մրցումները, որտեղ երկրի նախագահը հանդես կգա ավտոարշավորդի դերում եւ կպայքարի գլխավոր մրցանակի համար: