Հնդկաստանի Գոա նահանգի իշխանությունները ծրագրում են նոր սեզոնից ուժեղացնել լողափերում անվտանգության միջոցառումները, այդ թվում՝ արգելել ծովում լողալ գիշերային ժամերին եւ սպիրտային օգտագործել, հայտնում է АТОР-ը:

Հնդկական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ալկոհոլի չարաշահման կամ գիշերային ժամերին լողալու պատճառով զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպերի տխուր վիճակագրությունը Գոայի իշխանություններին ստիպում է խստացնել հանգստացողների վարքի կանոնները եւ ուժեղացնել հանգստավայրում իրավակարգի ապահովման վերահսկողությունը:

Արդեն հաջորդ շաբաթ նահանգի տուրիզմի դեպարտամենտը օրենսդրության մեջ ուղղումներ կկատարի, որոնց համաձայն՝ լողափում սպիրտային խմելը կամ այնտեղ հարբած գտնվելը իավախախտում կհամարվի:

Համապատասխան տեղեկությունը կտեղադրվի հանրահայտ լողափերում եւ տուրիստական վայրերում: Վարքի կանոնների խախտումը զբոսաշրջիկներին մեծ տուգանքներով կսպառնա:

Միաժամանակ, նահանգի իշխանություններն ուսումնասիրում են օրվա մութ ժամերին լողափերի պարեկումն ուժեղացնելու հնարավորությունը, որպեսզի կանխվեն զբոսաշրջիկների վրա հնարավոր հարձակումները: Վերահսկողական առաքելությունը կիրականացնի մասնավոր ընկերություն, որը կարգին կհետեւի ինչպես լողափերում, այնպես էլ առափնյա ջրատարածքում: