Կոկո անունով գորիլան, որը տիրապետում էր ժեստերի ամերիկյան լեզվին, Քալիֆորնիայում սատկել է 46 տարեկանում, նշված է Gorilla Foundation կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

«Կոկո գորիլան, որը հայտնի է ժեստերի լեզվին տիրապետելու արտասովոր ունակությամբ եւ իր անհետացող տեսակների հիմնական դեսպանն էր, ԱՄՆ ժամանակով երեկ առավոտյան 46 տարեկանում սատկել է քնի մեջ: Կոկոն առնչվում էր միլիոնավոր կյանքերի որպես բոլոր գորիլաների դեսպան եւ տեսակների միջեւ շփումների ու էմփաթիայի խորհրդանիշ: Նրան շատ էին սիրում եւ  սաստիկ կկարոտեն»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Կազմակերպության տվյալներով՝ Կոկո անունով արեւմտյան հարթավայրային գորիլան ծնվել էր 1971 թվականի հուլիսի 4-ին Սան Ֆրանցիսկոյի կենդանաբանական այգում: 1972 թվականին զոոհոգեբան Ֆրանսին Պետերսոնը սկսել է նրան սովորեցնել ժեստերի լեզուն: 1974-ին Պետերսոնը եւ նրա գործընկեր Ռոնալդ Կոնը Կոկոյին մտցրել են Սթենֆորդի համալսարանի նախագծի մեջ եւ հիմնադրել Gorilla Foundation կազմակերպությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Կոկոն նկարահանվել է մի քանի փաստագրական ֆիլմերում եւ 2 անգամ հայտնվել National Geographic-ի շապիկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: