Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարեւորություն է տալիս դատավորի թեկնածուների եւ դատա¬վոր¬ների անձնական եւ բարոյական որակ¬ներին, որոնք զետեղված են Դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված հետեւյալ փաստաթղթերում.

•         Դատավորների Անկախության Եվրոպական չափորոշիչները

•         Դատավորներին եւ Դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները

Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.

«Քաղաքացիների կողմից Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումներում հաճախ է շոշափվում առանձին դատավորների կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու հանգամանքը:

Ելնելով հիշյալ փաստաթղթերում սահմանված չափորոշիչներից՝ Բարձրագույն դատական խորհուրդը հորդորում է բոլոր դատավորներին եւ դատավորի թեկնածուների հավակ¬նորդներին.

1.       Իրենց գործունեության մեջ եւ հանրային պահվածքում հետեւողականություն դրսեւո¬րել վերոհիշյալ չափանիշերին համահունչ վարքագծի կանոնները պահելու հարցում, քաղա¬քացիների հետ շփումներում եւ սոցիալական  ցանցերում դրսեւորել դատավորի վարքագծից բխող պահվածք՝ չմոռանալով, որ դատավորն այն անձն է, ով սահմանադրորեն լիազորված է հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:

2.        Իրենց անձին վերաբերող հանրային հնչեղություն ունեցող ցանկացած հարցադրման վերաբերյալ ունենալ համարժեք մոտեցում եւ արձագանք:

3.       Բարձրագույն դատական խորհրդի միջամտությունը պահանջող հարցերով դիմել Խորհրդին:

Տեղեկացվում է նաեւ, որ Բարձրագույն դատական խորհուրդը ձեւավորել է Զանգվածային լրատվամիջոցների  հետ աշխատող խումբ, որը, ի թիվս այլ գործառույթների, իրակա¬նացնում է շուրջօրյա մշտադիտարկում՝ դատական իշխանության վերաբերյալ ԶԼՄ-ների տարբեր հաղորդագրությունների առնչությամբ, եւ դրանց կարեւորությունից ու հիմնավոր¬վածությունից ելնելով՝ արձագանքում»: