Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունիսի 21-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին Գառնիկ Հովակիմյանին ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց բավարարել պաշտպանական կողմից միջնորդությունը եւ Գառնիկ Հովակիմյանի խափանման միջոց կալանավորումը փոխելով չհեռանալու մասին ստորագրությամբ։

Նշենք, որ դատախազներ Արթուր Չախոյանը եւ Պետրոս Պետրոսյանը չէին առարկել ներկայացված միջնորդության դեմ։

Հիշեցնենք, որ Արտուշ Գաբրիելյանը փոխել էր այսօր նաեւ «Սասնա ծռերից» Արմեն Լամբարյանի խափանման միջոց կալանավորումը՝ 500 հազար դրամ գրավի դիմաց։

Գառնիկ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար: