Facebook-ը հայտարարել է, որ կսկսի լուսանկարները եւ տեսանյութերը ստուգել, քանի որ դա կընդլայնի ավելի մեծ թվով երկրների համար ապատեղեկատվության վերացման ջանքերը, հաղորդում է AFP-ն:

«Ապատեղեկատվության դեմ պայքարում խնդիրներից մեկն այն է, որ այն տարբեր կերպ է արտահայտվում երկրների եւ բովանդակության տեսակների առումով», - ասվում է Facebook-ի մենեջեր Թես Լիոնսի բլոգում:

«Այս խնդիրը լուծելու համար մենք չորս երկրներում կստուգենք լուսանկարները եւ տեսանյութերը»:

Լիոնսն ասել է, որ Facebook-ի փաստերի ստուգման ջանքները ներկայումս գործում են 14 երկրներում եւ այս տարի նրանց թիվը կավելանա:

 «Այս սերտիֆիկացված անկախ վերահսկողները գնահատում են ֆեյսբուքյան պատմությունների ճշգրտությունը՝ օգնելով մենք նվազեցնել կեղծ գնահատված պատմությունների տարածումը միջինում 80 տոկոսով», - ասել է  նա:

Նա ավելացրել է, որ Facebook-ը փաստերի ստուգման ջանքերի շրջանակում  աշխատում է «կրկնակի իրավախախտների» որոշման ուղղությամբ: