ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաջորդ շաբաթ Մոսկվա կմեկնի, որպեսզի քննարկի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը, հայտարարել է Սպիտակ տունը:

Ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցներում լայնորեն քննարկվել է նախագահների հանդիպման հնարավորությունը, որի մասին առաջին անգամ մարտին է խոսվել:

Սպիտակ տան հայտարարության համաձայն, Բոլթոնը հունիսի 25-27-ը կմեկնի Լոնդոն եւ Հռոմ ամերիկյան դաշնակիցների հետ հանդիպմանը, իսկ հետո Մոսկվա կուղեւորվի: