Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Մինսկ կմեկնի: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հունիսի 22-ին Զոհրաբ Մնացականյանը Մինսկում կմասնակցի Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: