Facebook Inc-ի բաժնետոմսերի գնանշումների արագ աճը(հունիսի 20-ին, երբ ընկերության ենթակա Instagram ընկերությունը հայտարարեց IGTV տեսապլատֆորմի մեկնարկի մասին, որը «ուղղահայաց տեսանյութեր» դիտելու համար է նախատեսված, արժեթղթերը 2.3 տոկոսով թանկացան) օգնեց Facebook- ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին զգալիորեն ավելացնել իր ունեցավածքը:

 Forbes-ի փորձագետների տվյալներով, Ցուկերբերգը մեկ օրվա ընթացքում 1,7 միլիարդ դոլարով հարստացավ՝ օրը 77 միլիարդ դոլար արդյունքով ավարտելով, հաղորդում է ՌԲԿ- ն:

 Forbes-ը նշում է, որ հունիսի 20-ի արդյունքներով Ցուկերբերգի ունեցվածքի աճը ավելին է, քան ամսագրի կազմած միլիարդատերերի ցանկից ցանկացած այլ մասնակցի:

Ցուկերբերգի ունեցվածքը Bloomberg-ի փորձագետները 81.6 մլրդ դոլար են գնահատում: