ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այգեկ գյուղում գտնվող նրա տանը շուրջ երկու ժամ խուզարկություն կատարելուց հետո Առաքել Մովսիսյանին տեղափոխել են ԱԱԾ։

Իրավապահները նրա տանը զենք-զինամթերք են փնտրել։ Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տեսել է՝ ինչպես են Առաքել Մովսիսյանին տեղափոխել։