ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի «Ինձ համար միեւնույն է, իսկ ձեզ» գրությամբ բաճկոնը, որը նա կրում էր Տեխաս մեկնելուց առաջ, չի վրիպել ամերիկյան լրատվամիջոցների ուշադրությունից:

AP-ն գրում է, որ որ Մելանյան Տեխաս էր մեկնել ծնողներից բաժանված միգրանտների երեխաներին տեսնելու համար, որոնք պահվում են տարբեր օբյեկտներում:

Զինվորական ոճի գրաֆիտի գրությամբ կանաչ բաճկոնը  անսովոր ընտրություն է Մելանյա Թրամփի համար, որը նախընտրում է հայտնի դիզայներների զուսպ դասական հագուստները:

Երբ լրագրողները մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամից հետաքրքրվել էին, թե ինչ ուղերձ էր ցանկանում հղել Մելանյան, նա ասել էր, որ դա պարզապես բաճկոն է, առանց որեւէ թաքնված ուղերձի:

Տեխաս ժամանելուց հետո Մելանյան բաճկոնը փոխարինել էր դեղին ժակետով: