Facebook սոցցանցը փորձնական ծրագիր է սկսում, որը խմբերի ղեկավարներին թույլ կտա բացառիկ կոնտենտի համար վճար պահանջել:

 «Կոմերսանտը», CNet-ին վկայակոչելով գրում է, որ բաժանորդագրությունը տատանվելու է 4,99 դոլարից մինչեւ 29.99 դոլար: Այսպես, խմբերից մեկում, որը նվիրված է ամերիկյան համալսարաններում ուսուցմանը, 29.99 դոլար բաժանորդագրության դիմաց կարելի է խորհրդատուների հետ ընդունելության, դրամաշնորհների եւ կրթական ծրագրերի մասին հարցեր քննարկել:

Այս համակարգի ներդնումը չի ազդի անվճար խմբերի աշխատանքի վրա, որոնք հասանելի կլինեն բաժանորդներին:

 Փորձի առաջին մասնակիցները կլինեն փոքրիկ խմբերը, որոնք խոհանոցի, տան կահավորման, ամերիկյան համալսարաններում ընդունելության մասին կլինեն: