ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ վարչությունը  ցավում է մարիխուանայի օգտագործումը օրինականացնելու մասին Կանադայի որոշման համար, որը հակասում է թմրամիջոցների հսկողության կոնվենցիաների դրույթներին: Այս մասին ասել է Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ վարչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի վարչությունը ափսոսանք է հայտնում ոչ բժշկական օգտագործման համար մարիխուանայի օգտագործումը օրինականացնելու մասին Կանադայի խորհրդարանի որոշման համար: Թմրամիջոցների վերահսկման միջազգային կոմիտեն  հունիսի 21-ի հայտարարության մեջ նշել է, որ այս որոշումը հակասում է թմրամիջոցների հսկողության կոնվենցիաների դրույթներին, խաթարում է թմրամիջոցների հսկողության միջազգային իրավական շրջանակները եւ միջազգային կարգի հանդեպ հարգանքը», - ասված է ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ վարչության հայտարարության մեջ: