Անշարժ գույքի կանադացի մագնատի որդի Բլեք Լեյբլը մեղավոր է ճանաչվել իր ընկերուհի Իանա Կասիանի սպանության համար: AP-ն հաղորդում է, որ Լոս Անջելեսի երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել Կասիանին՝ նրա 3-ամյա դստեր մորը խոշտանգելու եւ սպանելու համար: Մարդասպանը հանել է իր զոհի գլխամաշկը եւ ամբողջությամբ դուրս քաշել արյունը:

Հարուստ ժառանգը մի քանի տարի առաջ Քալիֆորնիա էր տեղափոխվել: Նա զբաղվում էր զվարճանքների բիզնեսով: