Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում լուսանկարներ է հրապարել, որտեղ երեւում է, որ Զոհրաբ Մնացականյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Այդ հանդիպման վերաբերյալ դեռ որեւէ պաշտոնական հայտարարություն չկա: