ESET ընկերության մասնագետները նոր տրոյան են հայտնաբերել, որը տարածվում է Android–ի համար օգտակար հավելվածների տեսքով, փոխանցում է Lenta–ն։

HeroRat  կոչվող վնասակար հավելվածը հարձակում է գործում զոհերի դեմ, որոնք ոչ պաշտոնական խանութներից ներբեռնում են կեղծ հավելվածներ։ Չարագործները գայթակղում են օգտատերերին սոցցանցերում բաժանորդագրություններով կամ կրիպտոարժույթային նվերներով։ Վարակված ալգորիթմի գործարկումից հետո ծրագրերը սխալի մասին հաղորդագրություն են ուղարկում եւ ինքնաջնջում են «բեմականացնում»։ Իրականում ալգորիթմը շարունակում է աշխատանքը։

HeroRat–ը գաջեթը վերցնում է ամբողջական վերահսկողության ներքո։ Կիբեռհանցագործները կարող են հեռավար կառավարել դրա գտործողությունները Telegram մեսենջերի բոտի միջոցով։

Տրոյանի հեղինակները վաճառում են այն բոլոր ցանկացողներին երեք կոմպլեկտով։ Կախված գործառույթների հավաքածուից վնասակար ալգորիթմի գինը 25-ից մինչեւ 100 դոլար է կազմում։

Կիբեռանվտանգության ոլորտի մասնագետները Android-ի օգտատերերին խորհուրդ են տալիս չգործակցել ոչ պաշտոնական հավելվածների հետ։