Եկել է Տարոն Մարգարյանի պաշտոնավարման վերջը եւ նա պատրաստվում է փախուստի դիմել: Այս մասին facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, ով նկարահանել է Տարոն Մարգարյանի առանձնատները եւ ավտոտեխսպասարկման կետը Ավանում: Փոստանջյանը ցույց տալով այդ առանձնատները, նշել է, որ դրանցից մեկի վրա գրված է, որ շտապ վաճառվում է:

«Այս պահին գտնվում ենք Տարոն Մարգարյանի հերթական առանձնատան  մոտ, տեսնում եք նույնատիպ դղյակ է, նույնատիպ ճարտարապետությամբ: Այստեղ նույնիսկ ասֆալտապատումը տարբերվում է, 25 սմ է: Եթե մոտենանք, կտեսնեք, որ այս թեւի վրա բոլոր տները զույգ թվով են, բայց Տարոն Մարգարյանի առանձնատունը տարբերվում է, տան հասցեն Բաբաջանյան 77/7 է: Այստեղ են նաեւ Տարոն Մարգարյանի որդիների շինությունները:

Այս տները իրականում պետք է ծառայեն մեր քաղաքացիների համար, որոնք զրկվել են տանիք ունենալուց, որովհետեւ երկում 30 տարի իշխել է բռնակալական համակարգը: Մեր միջոցները յուրացվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւ նման դղյակներ են կառուցվել»,-հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:

Նա ներկայացրել է նաեւ Տարոն Մարգարյանին պատկանող ավտոտեխսպասարկման մետը, որտեղ ցույց տալով մեքենաներն, ասել է, որ դրանք Տարոն մարգարյանի մեքենաներն են, երթուղայիններն ու տաքսի ծառայության մեքենաները:

«Այստեղ է գտնվում նաեւ Շարմազանովի տունը, որը դեռ կառուցվում է: Այստեղ նախատեսվում է նաեւ Աշոտյանի առանձնատունը կառուցել: Այս նորակառույցները պատկանում են հիմնականում ՀՀԿ-ականներին, որոնց թույլ տրվել այստեղ սեփական տներ կառուցել»,-հայտարարել է նա: