Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 733-Լ որոշման հավելվածի 18-րդ կետը՝

Արթուր Գրիգորյանին նշանակել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»,-ասված է վարչապետի որոշման մեջ։