2004 թվականին Շանսի նահանգում 2200-2300 տարի առաջ թաղված ազնվական կնոջ գերեզմանոցի պեղումների ժամանակ կապիկի կմախքի մի մաս էր հայտնաբերվել:

Կենդանու մնացորդների մանրակրկիտ ուսումնասիրությունը եւ դրանց՝ ժամանակակից պրիմատների հետ համեմատությունը ցույց է տվել, որ այն պատկանում է մինչ այժմ անհայտ եւ այսօր արդեն ոչնչացված կապիկների տեսակին: Naked-Science-ը գրում է, որ գիտնականները նրան թագավորական անուն են տվել՝ Junzi imperialis:

Ենթադրվում է, որ գերեզմանոցը պատկանում էր Չինաստանի առաջին կայսր միավորողի՝ Ցին Շիխուանդիի տատիկին՝ Սյաին: Այստեղ 12 թաղված կենդանիների մնացորդներ են հայտնաբվել, որոնց թվում են նաեւ գիբոնի մնացորդները: Լոնդոնի կենդանաբանական ինստիտուտի գիտնական Սեմուել Տուրվին (Samuel Turvey) եւ նրա գործընկերները ստեղծել են ամբողջական գանգի եռաչափ տարբերակը եւ համեմատել են այն այլ կապիկների՝ գիբոնների ընտանիքի գրեթե բոլոր հայտնի ներկայացուցիչների հարյուրավոր գանգերի հետ: Ուսումնասիրվել են նաեւ գտածոի եւ 279 ժամանակակից պրիմատների ատամները:

Այս ամենը թույլ տվել արձանագրել, որ կմախքը պատկանում է ոչ միայն առանձին տեսակի, այլեւ՝ սեփական տեսակի, որը մինչեւ մեր օրերը չի պահպանվել: Այն կոչվում է unzi՝ «ցզյուն-ցզի», ինչը կարելի է թարգմանվել որպես «ազնվական մարդ»: