YouTube-ի վիդեոհոսթինգը մտադիր է ներդնել Channel Memberships գործառույթը, որը թույլ կտա բաժանորդագրություն ձեւակերպել 100 հազարից ավել բաժանորդներ ունեցող ալիքների համար: Գործառույթն արդեն հասանելի է սահմանափակ քանակությամբ օգտվողների համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Նոր բիզնես մոդելն արդեն հաջողություն ունի մի շարք օգտվողների շրջանում: Ուստի մենք կընդլայնենք Channel Memberships-ը և կտարածենք նաեւ ավելի քան 100 հազար բաժանորդ ունեցող ալիքների վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բաժանորդագրության արժեքն ամսական 4.99 դոլար կկազմի: Բաժանորդագրվածները կկարողանան դիտել նաեւ YouTube-ի հանրահայտ ալիքները, էքսկլուզիվ ուղիղ հեռարձակումները եւ օգտնվել emoji սմայլների լրացուցիչ հավաքածուից: