«Զինված խմբի» գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 22-ին, պատգամավորները հայտարարեցին, որ պնդում են իրենց ներկայացրած միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 25-ը ժամը 16,00-ն:

Նշենք, որ ըստ պաշտպանի՝ Վահան Շիրխանյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: