Հայաստանը հրավիրվել է ՆԱՏՕ-ի՝ հուլիսին կայանալիք գագաթնաժողովին, ինչպես եւ մյուս բոլոր երկրները, որոնք նպաստում են «Վճռական աջակցություն» առաքելությանն Աֆղանստանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դաշինքի պաշտոնյային:

Նա նշել է, որ գագաթնաժողովին հրավիրվել են բոլոր այն երկրների եւ կառավարությունների ղեկավարները, որոնք նպաստում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը: «Սա վերաբերում է նաեւ Հայաստանին»,- հայտնել է անանուն մնալ ցանկացող զրուցակիցը: Ընդ որում, նա նշել է, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է «հաստատի իր ներկայությունը»: «Ուստի, լրացուցիչ տեղեկությունների համար ես խորհուրդ կտայի ձեզ դիմել Հայաստանի իշխանություններին»,- ասել է նա: