Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 47.5 կմ հատվածում ճակատ- ճակատի բախվել են Lada մակնիշի 35 MZ 706 համարանիշի եւ ВАЗ 2106 մակնիշի 77 PT 766 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: