Չինաստանի հյուսիսում տղամարդը դանակով հարձակվել է ավտոբուսի ուղեւորների վրա, հաղորդում է AFP-ն։ Հարձակման արդյունքում 8 մարդ է տուժել։

Տղամարդը սկսել է հարձակում գործել ավտոբուսում գտնվող ուղեւորների վրա, այդ թվում՝ վարորդի։ Հարձակման պատճառն անհայտ է։ Հանցագործը ձերբակալվել է։