Հունիսի 21-ին, ժամը 3.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-60 տարեկան, անձը չպարզված տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն։