Մեր միջեւ ձեւավորվել են անկեղծ, անմիջական հարաբերություններ, եւ ես կարծում եմ, որ դա շատ լավ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի հարաբերություններ են ձեւավորվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մենք անկեղծ եւ անմիջական քննարկումներ ենք անցկացնում, եւ ես կարծում եմ, որ շատ լավ ենք հասկանում միմյանց: Այդ ուղղակիությունը շատ է օգնում եւ օգնել, որ այս կարճ ժամանակում մենք հասել ենք շատ լավ եւ վստահելի մակարդակի»,- ասել է Փաշինյանը:

Խոսելով ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ստացած տպավորությունների մասին, ինչպես նաեւ պատասխանելով հարցին, թե որ հավաքականին է երկրպագում, Փաշինյանը նշել է. «Ես երկրպագում եմ Հայաստանի հավաքականին, հասկանալի է, որ այն իմ սիրելի հավաքականն է։ Աշխարհի առաջնության ոչ բոլոր խաղերն եմ հասցնում նայել, անկեղծ ասած։ Երբեմն նայում, հետաքրքրվում եմ, որ խաղը ինչ հաշվով է ավարտվել։ Մունդիալի առաջին խաղը, որին ներկա եմ եղել, իհարկե, շատ հետաքրքիր էր, եւ ես տպավորված եմ այն արդյունքով, որ կարողացավ ռուսական հավաքականը հասնել։ Նրա համոզմամբ՝ ֆուտբոլի ու քաղաքականության միջեւ շատ ընդհանրություններ կան. «Հաղթում է այն թիմը, որն ունի իրական թիմային ոգի ու լավ առաջնորդ»։