ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է կառավարությունը որոշել հավանություն տալ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին, չնայած նրան, որ կառավարության որոշ անդամներ դրան դեմ էին։

Նրա խոսքով, իրենք 3 տարբերակ ունեին։ «Առաջին տարբերակ՝ դադարեցնել համակարգը եւ այն չեղարկել: Բայց եթե մենք դա անեինք, ու հետո պարզվեր, որ անհրաժեշտ էր այն պահպանել, ապա կստացվեր, որ մենք չենք կարող հետ քայլ անել: Երկրորդ տարբերակը այդ հարցը հետաձգելն էր եւ ամեն ինչ թողնել ինչպես կար: Բայց դա անարդար կլիներ այն մարդկանց հանդեպ, որոնք արդեն 3-4 տարի վճարում են կատարում: Ուստի, մենք որոշեցինք հավասարակշռել, նվազեցնել վճարումները 207 հազար քաղաքացիների համար, որոնք արդեն մի քանի տարի կատարում են վճարումները, եւ նվազեցնել նրանց համար, ովքեր հուլիսի 1-ից կներառվեն այդ համակարգում»։

Նշենք, որ հուլիսի 1-ից կենսաթոշակային կուտակային համակարգը պարտադիր կդառնա բոլորի համար։ Մինչ այդ, այն պարտադիր էր պետական ոլորտի աշխատակիցների համար։