ՀՀ նոր կառավարությունը կշարունակի կոռուպցիայի դեմ պայքարը։ Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր 24»-ի հետ զրույցում։

Վարչապետի խոսքով, կոռուպցիան այն գլխավոր դժբախտություններից ու խնդիրներից մեկն է, որը թույլ չի տվել Հայաստանին զարգանալ այնպես, ինչպես հնարավոր էր իրականում: «Իհարկե, մենք կշարունակենք այդ պայքարը, եւ իհարկե, ես համոզված եմ, որ մենք մեծ արդյունքներ կունենանք: Այս ամբողջ ընթացքում այս դրական եւ մեծ փոփոխությունների հաղթանակը մարդկանց գիտակցության մեջ է: Ես կարծում եմ, որ այս գործընթացն արդեն անդառնալի է»,-շեշտել է նա: