ՕՊԵԿ-ը հավանություն է տվել կազմակերպությանը Կոնգոյի անդամակցությանը։ Այս մասին ասված է կազմակերպության անդամ երկրների նիստի ամփոփիչ կոմյունիկեում։

«Համաժողովը դիտարկել է կազմակերպությանն անդամակցելու Կոնգոյի դիմումը եւ որոշել է հավանություն տալ նրա անդամակցությանը»,-նշված է փաստաթղթում։

Փաստաթղթում պարզաբանվում է, որ Կոնգոն այս պահից համարվում է ՕՊԵԿ-ի անդամ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։