Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայաստանի հյուսիս- արեւելյան սահմանագոտի։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտի: Մարտական դիրքերում նախարարը հանդիպել է զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության առանձնահատկություններին, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ։ Նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է լավագույն դիրքապահ զինծառայողներին»,- գրել է խոսնակը։