Քանի դեռ Հայաստանում նոր կառավարությունը գողերին բանտ է ուղարկում, Ռուսաստանում ամառային արեւադարձի օրը ՆԳՆ վարչության հսկողությամբ երկու հայ «օրենքով գողերը»՝ 52-ամյա Ռուբեն Քոսյանը, նույն ինքը՝ Ռուբեն Իվանովսկին եւ 40-ամյա Արսեն Մկրտչյանը՝ Արսեն Երեւանսկին, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Սեւ փայտփորիկ», որը նա, ի դեպ, կիսում էր մյուս հայ  օրենքով գող Գեւորիկ Նեֆտեկամսկու հետ, ազատ են արձակվել՝  հաղորդում է  «Փրայմ Կրայմ»-ը:

Ռուբենը եւ Արսենը դասվում են այն գողերի շարքին, որոնց ոստիկանները վաղուց հետապնդում էին, բայց չէին կարողանում ձերբակալել:

Ռուբեն Քոսյանը 20 տարուց ավել համարվում է Իվանովի մարզի նույնքան իրավազոր ստվերային ղեկավարը, որքան Արսեն Մկրտչյանը Կալուգայի, որը նրա արգելոցն են անվանում: Գաղտնիք չէ, որ Քոսյանի գործը հաջողվեց դատարան հասցնել, միայն նրա շնորհիվ, որ այն հարուցվել էր, ոչ թե Իրվանովոյում, այլ Սանկտ Պետերբուրգում:

Մեր տվյալներով Արսեն Մկրտչյանը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ ազատվել է 2 տարի եւ 10 ամիս ազատազրկումը կրելու պատժից: Ըստ ոստիկանների, բժիշկների կողմից Մկրտչյանին ախտորոշած մահացու հիվանդությունը, չի խանգարել նրան «Մերսեդես 222» վարել, որով նա մեկնել է իր բնակության վայր: