ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հունիսի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

Վալերի Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմին շնորհակալություն է հայտնել մինչ այժմ կատարած աշխատանքի և բարեխիղճ ծառայության համար:

Ոստիկանության պետը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ղեկավարների գլխավորությամբ ավելի կբարձրանա ծառայության որակը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանն ու տեղակալ Գարիկ Ղուկասյանը հավաստել են, որ իրենք եւ ստորաբաժանումն առհասարակ կանեն ամեն ինչ՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: