Նյու Յորքում անցորդներին միտումնավոր վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող ուզբեկը ելույթ է ունեցել դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է RT Associated Press-ը։

30-ամյա Սայֆուպլո Սաիպովը 10 րոպե ելույթ է ունեցել  իր թարգմանչի օգնությամբ։ Իր ելույթում նա զղջում չի արտահայտել իր արածի վերաբերյալ ու հայտնել է, որ իրեն չի հուզում դատավճիռը։

«Ես Ձեզ հասկանում եմ, բայց ինձ այդ ամենը չի հուզում»,- ասել է Սաիպովը, երբ դատավորը նախազգուշացրել է, որ նրա ասածները կարող են նրա դեմ օգտագործվել դատավարության ժամանակ։

Սաիպովի պաշտպանները գանգատվել են դժվարություններից, որոնք կապակցված են այս գործի շուրջ արտասահմանում եւ ԱՄՆ տարածքում տեղեկություններ հավաքելու հետ։

Սաիպովի կազմակերպած ահաբեկչության հետեւանքով 2017-ի հոկտեմբերի 31-ին Մանհեթենում ութ մարդ է զոհվել, մեկն էլ ծանր վիրավորում է ստացել։

Մեղադրյալին սպառնում է մահապատիժ։