«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը այսօր՝ հունիսի 22-ին, հայտարարեց «Հայոց արծիվներ.Միասնական Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:

Նա հայտարարեց, որ կուսակցությունը ձգտում է ՀՀ սահմանադրության եւ օրենքների շրջանակներում ապահովել իր ներկայացվածությունն Ազգային ժողովում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում:

Խաչիկ Ասրյանը նշեց, որ կուսակցությունը շարունակելու է հայրենիքի պաշտպանության եւ երկրի ներքին կայունությանն ուղղված աշխատանքները:

Հիշեցնենք, որ Խաչիկ Ասրյանը Ստորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարն էր, ՀՀԿ անդամ, սակայն իշխանափոխությունից հետո հրաժարական տվեց պաշտոնից եւ լքեց ՀՀԿ-ն: