Քաշաթաղի շրջանի  Բերձոր քաղաքի բնակիչ 67-ամյա  Ս.Ղ-ն, հունիսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, վարելով «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան Բերձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ճամփեզրին վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 22-ամյա Ա.Ա-ին:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերձոր քաղաքի շրջբուժմիավորում»ՓԲԸ: