Բոստոն քաղաքի Դաշնային դատարանը Մաֆիայի կլանի 84-ամյա պարագլուխ Ֆրենսիս Սալեմեին (մականունը՝ Կադիլակ Ֆրենկ) եւ նրա հանցակից Փոլ Ուեդիկին մեղավոր է ճանաչել 25 տարի առաջ կատարված սպանության համար: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Այժմ նրանց ցմահ բանտարկություն է սպառնում: Ատենակալների ժյուրին, որը 4 օր տեւած քննարկումներից հետո հանգել է այն  եզրակացության, որ Սալեմեն եւ Ուեդիկը 19993 թվականին սպանել են The Channel ակումբի սեփականատիրոջը՝ Սթիվեն ԴիՍարոյին:

Սալեմեի դեմ վկայություն է տվել իր ամենամտերիմ ընկերներից մեկը՝ Հրաձիգ մականունով Սթիվեն Ֆլեմին, ով սպանության համար ցմահ բանտարկության էր դատապարտվել: Իր խոսքով՝ նա տեսել է Սամեմեի որդուն՝ Վադիկին, ԴիՍարոյին խեղդելիս: