ԱՄՆ-ի ՌԾՈւ-ն պատրաստ է երկրի  հարավային սահմանը անօրինականորեն հատած տասնյակ հազարավոր միգրանտների համար ռազմակայաններում ժամանակավոր բնակության կենտրոններ կառուցել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Զինվորականները պատրաստ են դրան, եթե Ներքին անվտանգության նախարարությունը համապատասխան խնդրանքով դիմի:

Ընդհանուր առմամբ, այդ ճամբարները կկարողանան տեղավորել մինչեւ 100 հազար մարդ: Առաջինն այս մասին հաղորդվել  էր Time ամսագիրը: Պենտագոնի ներկայացուցիչ, փոխգնդապետտ Ջեմի Դեւիսը «Ամերիկայի ձայնին» հաստատել է, որ խոսքը երկարաժամկետ պլանավորման մասին է:

Հինգշաբթի ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը հաղորդել էր, որ Ներքին անվտանգության նախարարությունից  մինչեւ 20.000 անչափահաս միգրանտներին տեղավորելու վերաբերյալ, ովքեր առանց մեծահասկաների երկիր են ներթափանցել, հարցում էր ստացել: