Եթովպիայում նոր վարչապետ Աբիյ Ահմեդի աջակիցների հանրահավաքի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը։ Մի քանի մարդ վիրավորում է ստացել, կան նաեւ զոհեր, որոնց ճշգրիտ թիվը չեն հայտնում։ Ականատեսների խոսքով ՝ ինչ-որ մեկը նռնակ է նետել բեմին, որտեղ վարչապետն էր գտնվում։ Ահմեդն ինքը տեղի ունեցածն անվանել է «միասնական Եթովպիայի հակառակորդների անհաջող փորձ»։

Աբիյ Ահմեդը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է ապրիլի սկզբին ու երկրում մի շարք քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ է իրականացրել։ Բացի դրանից, վարչապետը պայմանավորվել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ՝ մոտ հազար եթովպացի բանտարկյալներին ազատ արձակելու մասին։