Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության՝ երկրում ատոմային էլեկտրակայանների բոլոր գործողությունները վերահսկող պետական կորպորացիայի ղեկավար Ալի Աքբար Սալեհին ուրբաթ օրը  Իրանի հետ «հնգյակի» միջուկային համաձայնագրի չեղարկման դեպքում եվրոպական երկրներին նախազգուշացրել է «սարսափելի ապագայի» մասին, հաղորդում է TCH-ն՝ վկայակոչելով իրանական «Պրես TV» հեռուստաալիքը:

«Եթե Եվրամիությունը եւ մյուս երկրները, որոնք սջակցում են համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին, ժամանակին չցուցադրեն իրենց սկզբունքային դիրքորոշումը՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքականությանը, նրանք միջուկային գործարքի ձախողման պատճառով սարսափելի ապագայի եւ աննախադեպ ցածր անվտանգության կբախվեն տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- Օսլոյում ասել է Սալեհին:

Նրա կարծիքով՝ եվրոպական երկրները պետք է քննադատությամբ հանդես գան  ԱՄՆ-ի՝ Թեհրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու որոշման կապակցությամբ: