Ճապոնիայում մշակվել է ֆերմենտացված փայտից ալկոհոլային խմիչքների արտադրության տեխնոլոգիան: Ճապոնացիները հույս ունեն, որ շուտով կիպարիսից կամ կեչուց կներկայացնեն աշխարհի առաջին խմելու ալկոհոլը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Kyodo գործակալությունը:

Ինստիտուտում փայտից ալկոհոլ ստանալու տեխնոլոգիան բացառում է վնասակար նյութերի օգտագործումը: Այն չի պահանջում ուժեղ տաքացում, որը ստացվող հեղուկին զրկում է փայտի հոտից:

Փորձագետները մանրացված փայտի թեփին ջուր են ավելացնում, խառնում են մինչեւ  համասեռ զանգված ստանալը, այնուհետ ավելացվեն ֆերմենտներ ու խմորիչները: Ստացված նյութը ենթարկում են թորման: Գործընթացը տեւում է երկու շաբաթ եւ ավարտվում է համապատասխան ծառի բույրով 20 աստիճան թնդության ալկոհոլ ստանալով:

Մայրուց ստացված ըմպելիքը, ինչպես պնդում է այս հայտնագործության հեղինակ Յուիտիրո Օցուկան, թարմության բույր ունի: Կեչուց ստացված ալկոհոլը վիսկիի հոտ ունի, իսկ բալենուց՝ քացր համ: