Թաիլանդի իրավապահ մարմինները Ռուսաստանի քաղաքացուն մեղադրանք են ներկայացրել Հունգարիայից թոշակառուից մոտոցիկլ գողանալու համար: Bangkok Post թերթը հաղորդում է, որ 26-ամյա ռուսաստանցին մեղադրվում է նաեւ թագավորությունում ժամկետանց զբոսաշրջային վիզայով գտնվելու համար:

Ոստիկանության տվյալներով, ձերբակալման ժամանակ տղամարդու եւ նրա 25-ամյա կնոջ մոտ թմրամիջոցային հարբեցման նշաններ են նկատվել: Այն հաստատել է տեղում անցկացված փորձաքննությունըը: Ամուսիններին ձերբակալել են 71-ամյա հունգարացի բժիշկ Գաբոր Թամաս Պետոյի բողոքից հետո, որի համաձայն հունիսի 10-ին կայանտեղուց գողացվել էր նրա մոտոցիկլը:

Տեսախցիկների տեսագրության համաձայն զույգը նստել է մոտոցիկլ եւ անհայտ ուղղությամբ հեռացել: Ոստիկանությունը նշել է, որ ռուսաստանցին խոստովանել է, որ մտադիր է եղել վաճառել մոտոցիկլը թմրանյութ գնելու համար: Հետագա դատավարության անցկացման համար տղամարդը եւ կինը կալանավորվել են: