Հայաստանի գյուղնախը մի քիչ աղավաղում է 2018-ին ծիրանի արտահանման մասին տվյալները։ Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ագրարային – գյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը։

Նրա խոսքով՝ գերատեսչությունը խորամանկում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցելով այն մասին, որ այս տարի արտահանվել է 5 անգամ ավելի շատ ծիրան, քան նախորդ տարի։  «Հայաստանից  2018-ին արտահանել են 22 հազար տոննա ՝ 2017-ի 33 հազար տոննայի փոխարեն ։ Բայց անցած տարի արտահանումը սկսվել է հունիսի 10-ից, իսկ այս տարի՝ մայիսի 15-ից»,- պարզաբանել է Հրաչյա Բերբերյանը։

Ընդհանուր առմամբ՝ նրա կարծիքով, տարին բարենպաստ է եղել մրգերի արտահանման համար՝ ծիրանի բերքատվությունը միջին, բայց կայուն է եղել։