Չինաստանի Չունցին շրջանի ֆերմերը երկրի հարավ-արեւմտյան մասում մոտ 150 մլն տարեկան քար է գտել, որը նման է կրիայի զրահին, հաղորդում է «Սինխուան»:

Տեղացի Լյու Չանյույը Ցիցզյան շրջանում  հունիսի սկզբին հայտնաբերել էր «քար», որն իր ձեւով նման էր կրիայի զրահին:

Տղամարդու դուստրը քարի նկարները սոցցանցում է հրապարակել, որոնք արագ տարածվել են եւ գրավել տեղական իշխանությունների ուշադրությունը:

Հրավիրված հնէաբանները հաստատել են, որ գտածոն Յուրյան շրջանի կրիայի զրահ է:

Հաղորդվում է, որ մնացորդները կցուցադրվեն տեղական երկրաբանական թանգարանում: